Տե՛ր Աստված մեր, Դու, որ մեզ բոլորիս սովորեցրիր միասին և միաձայն աղոթել և խոստացար կատարել խնդրանքներն այն երկու կամ երեք հոգիների, ովքեր միատեղ աղոթում են քո անունով:
Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
Փա՜ռք Քեզ, Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզնից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:
Ով Տեր, ի՜նչ հրաշալի է Քո անունը, ամենակալ բարերար Աստված: Օրհնեալ, մեր ամբողջ սրտով գոհություն ենք մատուցում Քեզ, ուրախանում ու ցնծում ենք Քեզանով: Նայիր և լսիր մեզ, Տեր Աստված, Քո ողորմության վրա ենք դրել մեր հույսը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...